Գլխավոր

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» (Junior Achievement of Armenia) կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի
1992-2020


• Կազմակերպության կողմից ՀՀ կրթական ոլորտ ներմուծված առարկաները.
— Տնտեսագիտություն (1992 թ., որպես ընտրովի դասընթաց)
— Քաղաքացիական կրթություն (1998 թ., որպես ընտրովի դասընթաց)
— Իրավունք առարկայաշար՝ Մարդու իրավունքներ, Քաղաքացիական կրթություն , Պետություն և իրավունք (2000 թ.)
— Գործարար բարոյագիտություն (2006 թ.)
— Ֆինանսական կրթություն տարրական դպրոցի աշակերտների համար (2010 թ.)
— Ձեռնարկատիրական կրթություն (2011 թ.)
— Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (2011 թ.)
— Տեխնոլոգիա՝ ձեռնարկատիրական կրթության բաղադրիչների ինտեգրմամբ (2017-20 թթ., 2-6-րդ դասարաններ)

• Կազմակերպության կողմից հեղինակված և հրատարակված դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուղեցույցների թվաքանակը՝ ավելի քան 8,
այդ թվում ՀՀ կրթական ոլորտում առաջին անգամ ներմուծված
— Տնտեսագիտության (1992 թ.) դասագիրքը
— Քաղաքացիական կրթության (1998 թ.) դասագիրքը

•Կազմակերպության ծրագրերում ընդգրկած աշակերտների թվաքանակը՝ ավելի քան 1 000 000

• Կազմակերպության կողմից վերապատրաստված և դասավանդող ուսուցիչների թվաքանակը՝ ավելի քան 6 000, այդ թվում՝
— Տնտեսագիտություն առարկայի՝ 1 500
— Քաղաքացիական կրթություն, Մարդու իրավունքներ, Պետություն և իրավունք առարկաների՝ 4250, որից 75 –ը՝ նաև ԱՄՆ-ում
— Ձեռնարկատիրական կրթություն առարկայի՝ 450
— Գործարար բարոյագիտություն առարկայի՝ 890
— Տարրական դպրոցի ֆինանսական կրթություն առարկայի՝ 131
— Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ Տեխնոլոգիա առարկայի ուսուցիչների՝ 1359

• Կազմակերպության կողմից վերապատրաստված տնօրենների թվաքանակը՝ ավելի քան 20, որից 8-ը՝ նաև ԱՄՆ-ում

• Կազմակերպության կողմից անցկացվող ամենամյա լայնամասշտաբ միջոցառումներից են.
— Ամառային ճամբարներ լավագույն աշակերտների համար՝ ավելի քան 10 000 աշակերտ
— Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառներ
— BrainRing` ՀՀ կենտրոնական բանկի հետ

• Կազմակերպությունը անդամակցում է.
— Միջազգային Պատանեկան Նվաճումներ` JAW
— Պատանեկան Նվաճումների Եվրոպա` JA Europe
— Aflatoun International
— CYFI (Childand Youth Finance International)
կառույցներին